Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ

Ախտորոշում` ծանրաբեռնվածության թրեդմիլ-թեստ

Ախտորոշում` ծանրաբեռնվածության թրեդմիլ-թեստ

 Ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի տեսակ է, որի ժամանակ հիվանդը քայլում/վազում է շարժվող վազքուղու վրա, և զուգահեռաբար իրականացվում է  էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցում։ Հետազոտությունն իրականացվում է ԷՍԳ տեխնոլոգիաների առաջատար MORTARA INSTRUMENT-ի կողմից ստեղծված X-SCRIBE  համակարգի միջոցով, որը հանդիսանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում բարձր ճշգրտության ԷՍԳ ալիքային տատանումների գրանցման գործիք։ Ծանրաբեռնվածության բնույթը ֆիզիոլոգիական է և վերարտադրում է առօրյայում իրականցվող ֆիզիկական գործողությունները` քայլք, աստիճանների բարձրացում և այլն, որի շնորհիվ թեստը հնարավորություն է տալիս գնահատել սրտանոթային համակարգի ֆունկցիաները հիվանդների ֆիզիկական ակտիվության պայմաններում։ 


Տրեդմիլ թեստը գերակշիռ մեծամասնությամբ կիրառվում է սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման, ախտանիշների տարբերակման և բուժման գնահատման համար։ 


Ինչպես նաև կիրառվում է.

 

  • Ծանրաբեռնվածությամբ խթանվող առիթմիաների հայտնաբերման
  • Ախտանիշների, պրեսինկոպե (եթե այն սովորաբար լինում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում կամ հետո) գնահատման
  • Սրտամկանի ինֆարկտից հետո ռիսկի ստրատիֆիկացիայի
  • Ռեվասկուլյարիզացիայի կամ դեղորայքային բուժման գնահատման
  • ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլերանտության որոշման
  • Առիթմիաների բուժման գնահատման
  • Դիլատացիոն կարդիոպաթիայով ու սրտային անբավարարությամբ հիվանդների սիրտ-թոքային ֆունկցիայի գնահատման
  • Հիպերտրոֆիկ կարդիոպաթիայով հիվանդների ռիսկի ստրատիֆիկացիայի համար։

 

Թեստի առավելություններն են


  • արագությունը
  • հասանելիությունը
  • մատչելիությունը

 

 

Սկզբնաղբյուր. http://www.cardio.am
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://www.cardio.am
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Իրիդիոսքրինինգ
Իրիդիոսքրինինգ

Իրիդիոսքրինինգը  աչքի ծիածանաթաղանթով  24 օրգանների ախտահարման մակարդակի  կանխարգելիչ ախտորոշման եղանակ է...

Ախտորոշում Ակնաբանություն
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ

Բիոռեզոնանսային ախտորոշման  և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...

Ախտորոշում Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
Գամմա-դանակը նշտարի փոխարեն

Ռադիովիրաբուժությունը գլխուղեղի ուռուցքների բուժման գործընթացում լուրջ առաջընթաց է: Նեյրովիրաբուժական վիրահատությունները մշտապես ամենածանր վիրհատությունների շարքին են դասվել...

Բուժում Վիրաբուժություն Առողջապահության լրատու 2.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ